Մատչելիության հղումներ

Իրանում հուզումներ են սկսվել բենզինի սահմանափակման պատճառով


Այսօր Իրանում անկարգություններ են սկսվել այն բանից հետո, երբ կառավարությունը սահմանափակել է բենզինի վաճառքը. այսուհետ յուրաքանչյուր վարորդ հնարավորություն կունենա ամեն ամիս գնել ոչ ավելի, քան 100 լիտր բենզին:

«Ֆրանսպրես»-֊ի վկայությամբ՝ բենզալցման կայանների մոտ մի քանի կիլոմետրանոց հերթեր են գոյացել, զայրացած վարորդները այսօր այրել են 12 լցակայան:

Իրանը նավթի պաշարներով զբաղեցնում է աշխարհում չորրորդ տեղը, սակայն չունի վերամշակող հզորություններ բենզին ստանալու համար:

Իրանի խորհրդարանի խոսնակ Ղոլյամալի Հադդադ Ադելը այսօր հրավիրած ասուլիսում կարծիք է հայտնել, որ բենզինի վաճառքի սահմանափակումը թույլ կտա «նվազեցնել Իրանի կախվածությունը օտարերկրյա պետություններից, կանխել վառելիքի մաքսանենգությունը եւ կարգավորել ճանապարհային երթեւեկությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG