Մատչելիության հղումներ

Կարոլոս Պապուլիաս. «Թուրքիան դժվարին եւ խնդրահարույց հարեւան է»


Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասը, որն այսօր հանդիպել է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանին, ցավով նշել է, որ Թուրքիայի հարեւանությունը խնդիրներ է հարուցում:

Ինչպես հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը, Պապուլիասը փաստել է, որ «եթե այնպիսի դժվարին եւ խնդրահարույց հարեւանը, ինչպիսին Թուրքիան է, ի վերջո փոխվեր եւ առաջնորդվեր եվրոպական ընտանիքին հարիր արժեքներով, թե Հունաստանը, թե Հայաստանը ստիպված չէին լինի սոցիալական ծրագրերի հաշվին համախառն ներքին արդյունքից ավելի մեծ միջոցներ հատկացնել պաշտպանության եւ անվտանգության ապահովման համար»:

Հունաստանի նախագահն այսօր Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ եւ ծաղիկներ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG