Մատչելիության հղումներ

Jane’s. «Ղարաբաղի հակամարտությունը չի կարգավորվի մինչեւ 2009 թվականը»


Jane’s միջազգային վերլուծական կենտրոնի փորձագետները գտնում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարգավորվի մինչեւ 2009 թվականը, միգուցե նաեւ` դրանից հետո:

«Հայաստանում եւ Ադրբեջանում իշխող վարչակարգերի մոտ հստակորեն բացակայում է հակամարտության լուծման հրատապության գիտակցումը եւ ցավագին փոխզիջումների միջոցով այն կարգավորելու կամքը»,֊ - ասված է հետազոտական կենտրոնի այսօր հրապարակված վերլուծականում:

«Այս ամենը կահագնացնի հայ֊-ադրբեջանական մի նոր, շատ ավելի աղետալի պատերազմի բռնկման երկարաժամկետ հնարավորությունը, թեեւ ներկայումս դրա հնարավորությունը մեծ չէ»,֊ - եզրակացրել են Jane’s միջազգային վերլուծական կենտրոնի փորձագետները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG