Մատչելիության հղումներ

Անատոլի Սերդյուկով. «Հակահրթիռային պաշտպանության տարրերի տեղակայումը Եվրոպայում վտանգում է Ռուսաստանի, Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի միջեւ փոխգործակցության մեխանիզմը»


Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը այսօր հայտարարել, որ ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության տարրերի տեղակայումը Եվրոպայում վտանգում է Ռուսաստանի, Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի միջեւ փոխգործակցության մեխանիզմները:

«Դա ոչ միայն խախտում է առկա ռազմաստրատեգիական հավասարակշռությունը, այլեւ վտանգում է Ռուսաստանի եւ Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի համապատասխան կառույցների եւ Ռուսաստանի միջեւ անվտանգության ոլորտում փոխգործակցության մեխանիզմը», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է նախարարը:

Նրա համոզմամբ, հակահրթիռային պաշտպանության հիմնախնդիրը Եվրոպայում համակարգային բնույթ է կրում, ուստի պետք է դիտարկվի բոլոր այն շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, որոնք ներգործում են ուժերի ռազմավարական հավասարակշռության պահպանման վրա»:

Լեհաստանի փոխարտգործնախարար Վիտոլդ Վաշիկովսկին, մինչդեռ, երեկ հայտարարել է, որ Լեհաստանում ամերիկյան հակահրթիռային կայանի տեղակայման շուրջ համաձայնությունը կարող է ձեռք բերվել արդեն սեպտեմբերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG