Մատչելիության հղումներ

Ուրուգվայի հայերը բողոքում են «Ռադիո Արմենիա»-ն փակելու որոշման դեմ


Շուրջ 300 մարդ այսօր բողոքի ցույց էին ելել Ուրուգվայի արդյունաբերության նախարարության շենքի դիմաց` պահանջելով չփակել «Ռադիո Արմենիա»-ն, որը հեռարձակում է ամենօրյա հայկական ծրագիր:

Այդ նախարարության առաջարկությամբ Ուրուգվայի նախագահ Տաբարե Վասկեսը ստորագրել է հրամանագիր, որով չեղյալ է հայտարարել Ռուբենյան ընտանիքին պատկանող 4 ռադիոկայանների արտոնագրերը` աճուրդի դնելով այդ ռադիոկայանների հաճախությունները:

Որոշումը հիմնված ենթադրությունների վրա, թե Ռուբինյանները հանցանք են գործել` չվճարելով հարկերը:

Խոսվում է պետության 12 միլիոն դոլարի պարտքի մասին, սակայն վերջնական որոշումը դեռ չի հրապարակվել:

Փակվող ռադիոկայաններից «Անկախություն» ռադիոկայանի եթերով 1935 թվականից հեռարձակվում է «Ռադիո Արմենիա» հայերեն ծրագիրը:


Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG