Մատչելիության հղումներ

Ադրբեջանի զինվորական դատախազ Խանլար Վելիեւը վերջես այցելել է Բուշապեշտ, որտեղ բանտում տեսակցել է հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության մեղադրանքով 2006 թվականի ապրիլի 13-ին ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի հետ:

«Մեր սպայի ֆիզիկական եւ բարոյական վիճակը բարվոք է: Ես նրան պատմել եմ էկստրադիցիայի վերաբերյալ կառավարության տարած աշխատանքի մասին: Հուսով եմ, որ մեր սպային կտեղափոխեն Ադրբեջան», - երեկ ասել է Վելիեւը:

day.az գործակալության վկայությամբ՝ Սաֆարովի փաստաբան Իկրամ Շիրինովը, որը Բուդապեշտում ներկայացնում է Սաֆարովի ընտանիքի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարության շահերը, վերջերս հաղորդել է, որ Սաֆարովի ցմահ ազատազրկման որոշումն անփոփոխ թողնելու մասին Բուդապեշտի վճռաբեկ դատարանի 2007 թվականի փետրվարի 22-ի վճռի վերաբերյալ վճռաբեկ գանգատը կտրվի գալիք աշնանը:

Գանգատը ներկայացնելու ստույգ ժամկետը տակավին հայտնի չէ:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG