Մատչելիության հղումներ

Սաուդյան Արաբիայի թագավորը արժանացել է «Ժպիտի» շքանշանին


Սաուդյան Արաբիայի թագավոր Ազիզ ալ Սաուդը պարգեւատրվել է լեհական «Ժպիտի» շքանշանով` միակ պարգեւը, որը տրվում է երեխաների խնդրանքով: Թագավորը այդ պարգեւին արժանացել է Լեհաստանում սիամյան երկվորյակների վիրահատությունը հովանավորելու համար:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը հայտնում է, որ շքանշանը Ազիզ ալ Սաուդին կհանձնվի այսօր Լեհաստանում:

Ավանդույթի համաձայն, «Ժպիտի» շքանշանակիրը պետք է պարգեւը ստանալիս խմի մեկ բաժան կիտրոնի հյութ` չդադարելով ժպտալ:

«Ժպիտի» շքանշանակիների թվում է նաեւ հայազգի մանկավարժ եւ գիտնական Աշոտ Տեր-Գրիգորյանը:

Տարբեր տարիներին լեհական այս շքանշանը շնորհվել է շվեդ գրող Աստրիդ Լինդգրենին, Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապին, ամերիկացի կինոպրոդյուսեր Սթիվեն Սպիլբերգին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG