Մատչելիության հղումներ

Սաֆար Աբիեւ. «Հայաստանը պետք է ազատի գրավյալ տարածքները»


Ադրբեջանում կրկին ռազմաշունչ հայտարարություններ են հնչում: Երկրի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը, «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, այսօր հայտարարել է, թե «Հայաստանը պետք է ազատի գրավյալ ադրբեջանական տարածքները»:

«Այլապես Ադրբեջանի զինված ուժերը դա կանեն ուժային ճանապարհով», - շարունակել է Աբիեւը Ադրբեջանի զինված ուժերի կազմավորման 89-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը ունեցած ելույթում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG