Մատչելիության հղումներ

Ազգային ժողովը սկսեց քննարկել կառավարության ծրագիրը


Այսօր բացված Հայաստանի նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի նիստի օրակարգում կառավարության ծրագրի հաստատումն է: Կառավարությունը երեկ խորհրդարանին էր ներկայացրել իր ծրագիրը, որը բաղկացած է 42 էջից:

Ըստ Սահմանադրության՝ ծրագրին հավանություն տալու հարցը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց հետո հնգօրյա ժամկետում:

Եթե երկու ամսվա ընթացքում երկու անգամ անընդմեջ խորհրդարանը հավանություն չի տալիս ծրագրին, նախագահը լուծարում է Ազգային ժողովը:

Անցած շաբաթ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում վարչապետ Սերժ Սարգսյանը վստահություն էր հայտնել, որ կառավարության ծրագիրը հավանության կարժանանա:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG