Մատչելիության հղումներ

Բուենոս Այրեսում հրդեհ է բռնկվել Ռամկավար-ազատական կուսակցության շենքում


Արգենտինայի մայրաքաղաքում հրդեհ էր բռնկվել Ռամկավար-ազատական կուսակցության շենքում, որտեղ գտնվում է նաեւ «Սարդարապատ» շաբաթաթերթի խմբագրատունը:

Հրշեջները բացառել են միտումնավոր հրկիզման վարկածը, քանի որ, ըստ նախնական հետաքննության` «կրակը ներսից է սկսվել» եւ «աղբյուրը էլեկտրական համակարգն է» եղել:

Հաստատության պատասխանատու Սերջիո Նահապետյանի խոսքերով, մի քանի օր առաջ տեղական մի ընկերության մասնագետները ստուգել եւ նորոգել էին շենքի օդորակման համակարգը:

«Մենք այժմ մտածում ենք, թե ինչպես պատասխանատվության կանչենք նրանց», - հավելել է Նահապետյանը:

«Սարդարապետ» շաբաթաթերթի խմբագիր Դիանա Կարապետյանը ասել է, որ հրդեհի պատճառած վնասը շատ մեծ է, որ իրենք արդեն դիմել են մասնագիտների` փորձելու վերականգնել այրված համակարգիչների արխիվները:

Վնասվել են նաեւ շենքում պահվող հայաստանցի արվեստագետների ստեղծագործությունները:

Շենքը ապահովագրված չէր:


Դիեգո Կարամանուկյան, Բուենոս Այրես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG