Մատչելիության հղումներ

Անցած տարի ամերիկացիները ռեկորդային գումար են հանգանակել բարեգործության համար


2006 թվականին ամերիկացիները եւ ԱՄՆ-ում գործող ընկերությունները բարեգործական նպատակներով հանգանակել են 295,02 մլրդ դոլար, ինչը մեկ տոկոսով ավելի է նախորդ տարի հանգանակածից (183,05 մլրդ դոլար):

Տվյալները հրապարակած «Գիվինգ Յու-Էս-Էյ» հիմնադրամը (Ինդիանայի համալսարանին առընթեր) տեղեկացնում է, որ նվիրատվությունների հիմնական մասը` գրեթե 97 մլրդ դոլար, փոխանցվել է կրոնական կազմակերպություններին: Երկրորդ տեղում կրթական ոլորտն է` գրեթե 41 մլրդ դոլար:

«Գիվինգ Յու-Էս-Էյ» հիմնադրամի ղեկավար Ռիչարդ Ջոլին նշել է, որ կատարված հետազոտության արդյունքներից առանձնահատուկ ուշադրության են արժանի այն հսկայական գումարները, որ նվիրաբերել են մասնավոր անձինք (բոլոր նվիրատվությունների մոտ 75 տոկոսը, իսկ հաշվի առնելով կտակված գումարները` ավելի քան 83 տոկոսը):

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG