Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիայում ձերբակալվել են Ալ-Ղաիդայի հետ կապերի մեջ կասկածվող 5 մարդ


Կիրակի օրը թուրքական ոստիկանությունը Ստամբուլում ձերբակալել է 5 անձանց` այդ թվում չեչենների, ովքեր կասկածվում են Ալ-Ղաիդայի հետ կապեր ունենալու մեջ:

Կասկածյալները, ըստ CNN-Turk հեռուստակայանի, ձերբակալվել են Թուրքիայի մայրաքաղաքում այսօր մեկնարկած Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) 15-րդ գագաթնաժողովի նախօրեին Ստամբուլի տարբեր թաղամասերում:

Գագաթնաժողովին մասնակցում են ՍՏՀԿ-ի անդամ 12 պետությունների ղեկավարներ, այդ թվում` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Հայաստանը գագաթնաժողովին ներկայացնում է արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG