Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը, իր խոսքերով, վաղը կպատասխանի «Ժառանգություն» խմբակցության նամակին, որով կոչ է արվում միանալ Ալեքսանդր Արզումանյանին, Ժիրայր Սէֆիլյանին եւ Վարդան Մալխասյանին մինչեւ դատավարությունը ազատ արձակելու իրենց միջնորդությանը:

«Ինձ համար այդ նամակը անընդունելի է, որովհետեւ այդ նամակը հաստատում է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան», - այսօր լրագրողներին ասաց Թորոսյանը: - «Համարում եմ, որ այն անձինք, ում մասին խոսվում է այդ նամակում քաղբանտարկյալներ չեն: Հայաստանում չկան քաղաքական բանտարկյալներ»:

«Քաղաքական բանտարկյալ» ասածը, ըստ Ազգային ժողովի խոսնակի` «որեւէ մեկի ցանկությունով չէ». - «Կան հստակ ձեւակերպումներ, որոնցով որոշվում է` այս կամ այն մարդը քաղաքական բանտարկյալ է, թե՞ ոչ»:

Չորեքշաբթի օրը Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության բոլոր անդամների ստորագրությամբ հաստատված պաշտոնական երաշխավորագրեր էին ներկայացվել` միջնորդելով «մինչեւ ցանկացած դատավարություն եւ դրա ողջ ընթացքում նախնական կալանքից ազատ արձակել Ալեքսանդր Արզումանյանին, Ժիրայր Սեֆիլյանին եւ Վարդան Մալխասյանին»

«Ժառանգության» առաջնորդ եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանին եւ բոլոր պատգամավորներին նամակ էր ուղարկել` խնդրելով իրենց ստորագրությունը դնել եւ միանալ «երեքի» ազատ արձակման կոչին:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG