Մատչելիության հղումներ

Ալիեւ. «Կհարձակվենք Հայաստանի վրա բոլոր ճակատներով»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր հայտարարել է, թե կօգտագործի բոլոր միջոցները Ղարաբաղի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար:

«Մենք կուժեղացնենք մեր ռազմական հզորությունը եւ կօգտագործենք բոլոր միջոցները Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար: Մենք կհարձակվենք Հայաստանի վրա բոլոր ճակատներով՝ տնտեսական, քաղաքական, դիվանագիտական եւ տեղեկատվական»,֊ - ասել է Ալիեւը` ելույթ ունենալով Ռազմական ակադեմիայի շրջանավարտների առջեւ:

Նա նաեւ հայտնել է, որ շուտով Ադրբեջանը սկսելու է սեփական սպառազինության արտադրությունը: «Ֆրանսպրես»-֊ի վկայությամբ՝ նախագահը չի մանրամասնել:

«Լեռնային Ղարաբաղը երբեք անկախ չի լինի, եւ որքան շուտ դա հասկանա Հայաստանը, այնքան լավ»,֊ - եզրափակել է Իլհամ Ալիեւը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG