Մատչելիության հղումներ

logo-print

Իսրայելը չի բացառում Իրանի հետ զինված հակամարտության հնարավորությունը


DPA լրատվական գործակալության փոխանցմամբ, Իսրայելը չի բացառում Իրանի հետ զինված հակամարտության հնարավորությունը: «Մաարիվ» օրաթերթը գրել է, թե «օդուժը պատրաստվում է դեպքերի զարգացման այնպիսի սցենարի, երբ կպահանջվի հարվածներ հասցնել Իրանին»: Իսրայելցի օդաչուներն այդ նպատակով վերջին ամիսներին երկարատեւ թռիչքներ են կատարում:

«Մաարիվ»-ը հիշեցնում է, որ տակավին օրերս ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք բացառվո՞ւմ է Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու հավանականությունը, ասել է, թե «սեղանի վրա են բոլոր հնարավորությունները»:

Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերտի հետ համատեղ ասուլիսում Բուշը, այնուհանդերձ, ընդգծել է, որ նախընտրելի է «դիվանագիտական ճանապարհով կանխել Իրանում միջուկային զենք ստեղծելու հնարավորությունը»:

Օլմերտը հունիսի 20-ին է վերադարձել Վաշինգտոնից: Նա գոհունակությամբ է խոսել Բուշի հետ իր բանակցությունների մասին:

«Մաարիվ» օրաթերթը գրել է նաեւ, թե Իրանի միջուկային ծրագրերից մտահոգված Սաուդյան Արաբիան եւ Եգիպտոսը նույնպես մտադիր են միջուկային ծրագրեր իրականացնել:

«Ռոյթերզ» լրատվական գործակալության փոխանցմամբ, Իրանի ներքին գործերի նախարար Մուսթաֆա Փուրմոհամադին հայտնել է, որ Իրանն ունի 100 կիլոգրամ հարստացված ուրան: Մասնագետները նշում են, որ ատոմային ռումբ ստեղծելու համար անհրաժեշտ է առնվազն 500 կիլոգրամ հարստացված ուրան:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG