Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր կարճատեւ այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղ: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանը տեղեկացել է կառավարության մամլո ծառայությունից:

Այցի նպատակի մասին ոչինչ չի հաղորդվում: Տեղեկություններ չկան նաեւ այն մասին, թե արդյո՞ք վարչապետի այցը կապված է Ղարաբաղում հուլիսի 19-֊ին կայանալիք նախագահական ընտրությունների հետ:

Սերժ Սարգսյանը Երեւան կվերադառնա վաղը երեկոյան կամ կիրակի օրը առավոտյան, հայտնել է կառավարության խոսնակ Մերի Հարությունյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG