Մատչելիության հղումներ

Freedom House. «ԱՊՀ-֊ի 12 երկրներից 10-֊ում մամուլը գնահատվում է «ոչ ազատ»


Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը այսօր հրապարակած իր զեկույցում փաստել է, որ ԱՊՀ֊-ի անդամ 12 երկրներից 10-֊ում, այդ թվում Հայաստանում, մամուլը գնահատվում է «ոչ ազատ»:

«Այս երկրները չեն ապահովում հիմնարար երաշխիքները եւ պաշտպանվածությունը իրավական, քաղաքական եւ տնտեսական բնագավառներում, ինչը բաց եւ անկախ լրագրության հիմքն է»,֊ - փաստում է զեկույցը:

Հայաստանը «ոչ ազատ» մամուլ ունեցող երկիր է համարվում 2003 թվականից: 2003 թվականի նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից առաջ եթերից զրկվեց «Ա1+» անկախ հեռուստակայանը:

Ըստ զեկույցի հեղինակների՝ վերջին տարիներին ԱՊՀ֊-ի երկրներում 4 միտում է նկատվում:

«Նախ, ավտորիտար վարչակարգերը ուժեղացրել են լրատվամիջոցների վերահսկողությունը, հեռուստատեսությունն օգտագործելով որպես իշխանությունը պահպանելու նախընտրելի գործիք»:

«Երկրորդ՝ օրենսդրական պտուտակները էլ ավելի են ամրացվում տարածաշրջանում՝ լրատվամիջոցների վերահսկողությունն ուժեղացնելու եւ անկախ լրատվությունը սահմանափակելու նպատակով»:

«Ավելի լայն ճնշման երրորդ մասը՝ աճող ուշադրությունն է միջազգային լրատվամիջոցների, մասնավորապես միջազգային հեռարձակման նկատմամբ: Ռուսաստանի իշխանություններն, օրինակ, սեւեռել են իրենց ուշադրությունը «Ազատություն» ռադիոկայանի վրա: Այն ռադիոկայանները, որոնք վերահեռարձակում են «Ազատություն»-֊ը, ենթարկվում են ստուգումների եւ հետապնդումների»:

«Չորրորդ տարրը ուշադրության վերակողմնորոշումն է դեպի տպագիր լրատվամիջոցները: Վերջին տարիներին անկախ թերթերը դարձել են ավտորիտար իշխանությունների «աչքի փուշը», ընդ որում առաջատար դերն այս հարցում պատկանում է Ռուսաստանին»,֊ - ասված է զեկույցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG