Մատչելիության հղումներ

Հրանտ Խաչատրյանը ՍԻՄ-ի «ներքին հեղաշրջման» համար մեղադրում է Արթուր Բաղդասարյանին


«ՍԻՄ-֊ի ներքին հեղաշրջումը, դրա հիմնական դրդողը առնվազն, իսկ հավանաբար` նաեւ կազմակերպիչը ու սցենարի հեղինակը «Օրինաց երկիր»-ի նախագահ, այն ժամանակ Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանն է», -֊ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Սահմանադրական իրավունք» միության (ՍԻՄ) նախագահ Հրանտ Խաչատրյանը:

Նրա պնդմամբ` ՍԻՄ-ի պաշտոնաթերթի նախկին խմբագիր Հայկ Բաբուխանյանի միջոցով հեղաշրջում իրականացնելու փորձը երկու կողմ ուներ. քաղաքական` ժամանակից շուտ երաշխիք ստանալ, որ նախագահի ընտրություններում ՍԻՄ-֊ն աջակցելու է Արթուր Բաղդասարյանին, եւ «շահադիտական»` կապված Հայկ Բաբուխանյանի «Զարուհի» հրատարակչության հետ:

«Օրինաց երկիր» կուսակցության մամուլի ծառայության պատասխանատու Սուսաննա Աբրահամյանը «Ազատություն» ռադիոկայանին մեկ բառով փոխանցեց կուսակցության արձագանքը՝ «անհեթեթություն»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG