Մատչելիության հղումներ

Աստրախանի պահածոների գործարանը արտադրել է պահածոներ` «Պուին» գրությամբ պիտակով, որի «ու» եւ «ի» տառերի միջեւ պատկերված T-աձեւ սուրը Ռուսաստանի նախագահի ազգանվան տպավորությունն է ստեղծում:

Ինչպես հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը, ապրանքի անունը, իր հերթին, պատկերված է երկգլխանի արծվի ֆոնի վրա, որը ոչ ամբողջությամբ է նմանվում Ռուսաստանի Դաշնության պետական զինանշանին, ուստի ընկերությանը հնարավոր չէ մեղադրել պետական խորհրդանիշ օգտագործելու համար:

Գործարանը «Պուին» ապրանքանիշով արտադրում է սմբուկի, դդմիկի, պղպեղի, լոբու եւ այլ պահածոներ, իսկ 2007 թվականին մտադիր է նույն ապրանքանիշով արտադրել նաեւ ձկան պահածոներ:

Ընկերության ղեկավար Սերգեյ Սոկոլովը մամուլին ասել է, որ արտադրանքի վաճառքն աճել է 20-25 տոկոսով, ինչը թույլ կտա եռապատկել «նախագահամետ» պահածոների արտադրանքը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG