Մատչելիության հղումներ

Հայկե Փայչը ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում


Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հայկե Ռենատե Փայչը ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում, ինչի կապակցությամբ այսօր նրան ընդունել է նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին արդյունավետ համագործակցության համար եւ նշել, որ նրա պաշտոնավարման ժամանակահատվածում հայ - գերմանական հարաբերություններում գրանցվել է նշանակալի առաջընթաց:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, կողմերը բարձր են գնահատել երկու երկրների քաղաքական երկխոսության մակարդակը:

Նրանք նշել են, որ վերջին տարիներին էապես մեծացել է գերմանական կապիտալի ներկայությունը, գերմանական ներդրումների հաջող օրինակները Հայաստանի տնտեսության մեջ, ինչի շնորհիվ Գերմանիան այսօր Հայաստանի խոշորագույն առեւտրատնտեսական գործընկերներից մեկն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG