Մատչելիության հղումներ

Երեք խմբակցությունների ղեկավարները որեւէ հանձնաժողովում ընդգրկված չեն


Հայաստանի նոր գումարման խորհրդարանի 5 խմբակցություններից 3֊-ի ղեկավարները որեւէ մշտական հանձնաժողովում ընդգրկված չեն:

Ինչպես հայտնի դարձավ «Ազատություն» ռադիոկայանին, այսօր հրապարակվելու է հանձնաժողովների կազմը, որը հաստատել է Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը: Որեւէ հանձնաժողովի անդամ չեն ցանկացել դառնալ «Բարգավաճ Հայաստան»-֊ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը եւ «Օրինաց երկիր»֊-ի նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Մնացած երկու խմբակցությունների ղեկավարները՝ հանրապետական Կարեն Կարապետյանը եւ դաշնակցական Հրայր Կարապետյանը ընդգրկվել են գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովում:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG