Մատչելիության հղումներ

logo-print

«Ժառանգություն» խմբակցությունը հանդես է գալիս քաղբանտարկյալներին ազատ արձակելու կոչով


Չորեքշաբթի օրը Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության բոլոր անդամների ստորագրությամբ հաստատված պաշտոնական երաշխավորագրեր են ներկայացվել` միջնորդելով «մինչեւ ցանկացած դատավարություն եւ դրա ողջ ընթացքում նախնական կալանքից ազատ արձակել Ալեքսանդր Արզումանյանին, Ժիրայր Սեֆիլյանին եւ Վարդան Մալխասյանին»:

Ըստ կուսակցության տարածած հաղորդագրության` Արզումանյանի վերաբերյալ միջնորդություն-երաշխավորագիրն ուղղված է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, իսկ Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի մասով` գործող զբաղվող դատավոր Մնացական Մարտիրոսյանին:

«Ժառանգության» առաջնորդ եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանին եւ բոլոր պատգամավորներին նամակ է ուղարկել` խնդրելով իրենց ստորագրությունը դնել եւ միանալ «երեքի» ազատ արձակման այս կոչին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG