Մատչելիության հղումներ

«Բազե»-ն այս տարի կթռչի դեպի Վայոց Ձոր


Մասնակիցներն ընտրվելու են ընդունակությունների եւ հասարակական ակտիվության սկզբունքով: Նախորդ հավաքի մասնակիցներն այս տարի չեն կարող ընդգրկվել, սա նաեւ միջոցառումը լուսաբանող լրագրողներին է վերաբերում. համենայն դեպս այսպես հավաստիացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի լրատվության բաժնի պետ Աստղիկ Ավետիսյանը:

Այս տարի, սակայն, պահպանվել են այն ջոկատները, որոնք մասնակցել են նախկինում` պետական բուհերից, Արցախից, Ջավախքից: Կլինեն նաեւ ավանդական ջոկատներ. «Փյունիկ ՀԿ»-ն, սփյուռքահայ ուսանողները, լրագրողական եւ աստղային ջոկատները:

Այս տարի առաջին անգամ կլինեն մասնակիցներ նաեւ Բելառուսից, որոնք միանգամից ջոկատով մասնակցության հայտ են ներկայացրել: Սպասվում են մասնակիցներ նաեւ Ավստրալիայից եւ Ռուսաստանի մի քանի քաղաքներից:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG