Մատչելիության հղումներ

Երաժշտական փառատոն Երեւանում


Նախատեսվում են համերգներ ռոք, ջազ, ազգային եւ դասական երաժշտության նախընտրողների համար:

«Նման երաժշտական միջոցառում Ֆրանսիայում կազմակերպում են արդեն 26 տարի: Մեզ համար մի փոքր զարմանալի էր, որ երաժշտական բացօթյա համերգներ Հայասանում չեն իրականացվել: Բացօթյա համերգները շատ հետաքրքիր են, դա երաժիշտների եւ երգահանների համար ելույթ ունենալու եւս մեկ հնարավորություն է», - ասում է Ֆրասնիայի դեսպանատան մշակութային բաժնի պատասխանատու Ջուլի Սողեն:

Ելույթ են ունենալու հիմնականում պրոֆեսիոնալ երաժիշտներ: Խրախուսվում է նաեւ սիրողական երաժիշտների եւ երգիչների մասնակցությունը:

Դասական երաժշտություն հնչելու է Ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ Օպերային թատրոնի առջեւ: Ռոք համերգ է կազմակերպվելու Շառլ Ազնավուրի հրապարակում: Շանսոն ոճի սիրահարները կարող են ունկնդրել նախընտրած երաժշտությունը Աբովյան փողոցում` «Փարիզյան սուրճ» սրճարանում: Ռոք եւ ջազ երաժշտություն է հնչելու «Սքուեր ուան» ակումբում:


Էրիկ Ղազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG