Մատչելիության հղումներ

Երկաթուղային վթար Շիրակի մարզում


Այսօր առավոտյան երկաթուղային վթար է տեղի ունեցել Շիրակի մարզի Բագրավան բնակավայրի մոտակայքում: Գծերից դուրս է եկել եւ շրջվել է ցորենով բարձած 5 վագոն:

Գնացքը ուղեւորվում էր Վրաստանից Հայաստան: Տուժածներ չկան:
Վնասվել են էլեկտրասյուները եւ երկաթուղային գծի մոտ 40֊-մետրանոց հատվածը:

Օրվա ընթացքում համապատասխան ծառայությունները փորձում էին վերացնել վթարի հետեւանքները:


Սաթենիկ Վանցյան, Բագրավան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG