Մատչելիության հղումներ

Ավստրալացի մասնագետները երկարատեւ ուսումնասիրությունների արդյունքում հանգել են այն եզրակացության, որ ավտոմեքենայի համար ամենաանվտանգ գույնը սպիտակն է, ամենավտանգավորը՝ սեւը:

Նրանց վկայությամբ՝ սպիտակ մեքենաներն ավելի նկատելի են եղանակային ցանկացած պայմաններում:

Սեւ գույնի մեքենաների վթարի ենթարկվելու հավանականությունը 12 տոկոսով սովորականից ավելի է:

Վտանգավոր են նաեւ արծաթագույն եւ գորշ գույնի մեքենաները, որոնց «վթարայնությունը» սովորականից ավելի է համապատասխանաբար 10 եւ 11 տոկոսով:

Կապույտ կամ կարմիր գույնը մեքենաների վթարների հավանականությունը մեծացնում է 7 տոկոսով, հայտնում է «Արգումենտի ի ֆակտի» թերթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG