Մատչելիության հղումներ

Թաիլանդցի բռնցքամարտիկին Վիկ Դարչինյանի հետ մենամարտելու համար 250 հազար դոլար է առաջարկվել


Թաիլանդցի բռնցքամարտիկ, թեթեւ քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Փոնգսակլեկ Վոնջոնգկամին 250 հազար դոլար է առաջարկվել Ավստրալիան ներկայացնող հայ բռնցքամարտիկ, IBF վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանի հետ Միացյալ Նահանգներում մենամարտելու համար:

Այնուհանդերձ, ինչպես տեղեկացնում է «Ֆրանսպրես» գործակալությունը, թաիլանդցի բռնցքամարտիկի թիմի ներկայացուցիչը «Բանգկոկ Փոստ» թերթին ասել է, թե իրենք դեռ չեն որոշել` կընդունե՞ն արդյոք առաջարկը, քանի որ արդեն երեք մարտահրավեր ունեն մինչեւ տարեվերջ:

Դարչինյանի թիմի ներկայացուցիչը ավելի վաղ թաիլանդցի բռնցքամարտիկին մեղադրել էր իր երկրից դուրս մենամարտելուց խուսափելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG