Մատչելիության հղումներ

«Փարաջանովյան թալեր» մրցանակը` Տավիանի եղբայրներին


Այսօր Պաոլո Տավիանիին հանձնվեց «Փարաջանովյան թալեր» մրցանակը` համաշխարհային կինոարվեստում մեծ վաստակի համար: Արդեն 3-րդ իտալացին է ստանում այս մրցանակը` Տոնինո Գուերայից եւ Մարկո Բելոկիոյից հետո:

«Ես պետք է շնորհակալություն հայտնեմ այս մրցանակի համար, որը կրում է ձեր մեծագույն ռեժիսորներից մեկի` Փարաջանովի անունը», - մրցանակը ստանալիս ասաց Պաոլո Տավիանին:

Ֆիլմը նկարահանվել է իտալահայ արձակագիր Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» վեպի հիման վրա: Վեպի էկրանավորումը Տավիանիները սկսել են 2005 թվականին: 2007 թվականի փետրվարին կայացել է ֆիլմի համաշխարհային պրեմիերան Բեռլինի կինոփառատոնում:

Ֆիլմի գլխավոր դերակատարներ ֆրանսիացի դերասան Չեքի Կարիոն եւ կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը ներկա են գտնվելու ֆիլմի երեւանյան պրեմիերային:

Ֆիլմում հնչում է Գեւորգ Դաբաղյանի դուդուկը:

Պաոլո Տավիանին հուսով է, որ այս ֆիլմը կնպաստի Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու խաղաղության հաստատմանը. - «Մենք հուսով ենք, որ մեր ֆիլմը տարիներ անց կցուցադրվի թուրքական դպրոցներում»:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG