Մատչելիության հղումներ

Հայաստան կայցելի Ռոբերտ Սիմոնսը


Վաղը եռօրյա այցով Երեւան կժամանի Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ դեսպան Ռոբերտ Սիմոնսը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, այցի ընթացքում նախատեսվում են Ռոբերտ Սիմոնսի հանդիպումները նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի, վարչապետ Սերժ Սարգսյանի, պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի, արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ:

Չորեքշաբթի օրը Վարդան Օսկանյանի եւ Ռոբերտ Սիմոնսի հանդիպումից հետո կկայանա նրանց համատեղ ասուլիսը:

Հունիսի 22-ին Ռոբերտ Սիմոնսը մասնակցելու է Հայաստան - ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման հայկական հանձնաժողովի նիստին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG