Մատչելիության հղումներ

Բուհերի ընդունելությունը կազմակերպելու համար ստեղծվել է Հանրապետական ընդունող հանձնաժողով


Հայաստանի բուհերի 2007 թվականի առկա ուսուցման տեղերի ընդունելության գործընթացը կազմակերպելու համար կրթության եւ գիտության նախարարի հրամանով ստեղծվել է Հանրապետական ընդունող հանձնաժողով:

Հանձնաժողովի նախագահն է կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, փոխնախագահը` կրթության եւ գիտության փոխնախարար Արա Ավետիսյանը, պատասխանատու քարտուղարը՝ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն ուսումնական հաստատությունների համակարգման եւ վերահսկման բաժնի պետ Սասուն Մելիքյանը:

Կրթության եւ գիտության նախարարության հաղորդագրության համաձայն, հանձնաժողովում ընդգրկվել են կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն մասնագիտական կրթության վարչության պետ Ռուբեն Գասպարյանը, պետական բուհերի ռեկտորները, ինչպես նաեւ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության մեկ ներկայացուցիչ: Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչը կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանն է:

Հանրապետական ընդունող հանձնաժողովի հաշվիչ կենտրոնի աշխատանքները կհամակարգի Երեւանի պետհամալսարանի հաշվիչ կենտրոնի ղեկավար Ռուբեն Թոփչյանը, լրատվամիջոցների հետ աշխատանքը կկազմակերպի կրթության եւ գիտության նախարարի մամուլի քարտուղար Լիլիթ Գալստյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG