Մատչելիության հղումներ

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը գտնում է, որ «առանց արտադրողականության ավելի արագ աճի հայաստանյան տարադրամի արժեւորումը կարող է վտանգել երկրի մրցունակությունը»:

Նման եզրակացություն է պարունակվում Եվրոբանկի զեկույցում, որը քննարկվելու է հաջորդ շաբաթ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանում:

Բանկը նաեւ անհրաժեշտ է համարում հանրային կառավարման, թափանցիկության եւ մրցակցության բարելավումը, որպեսզի ավելի մատչելի դառնան ֆինանսները եւ ներդրումները:

Եվրոբանկը նաեւ խորհուրդ է տալիս «շարունակական բարելավում ապահովել գործարարության ոլորտում, մասնավորապես շուկա մուտք գործելու եւ հարկահավաքման բնագավառում, ինչը կխթանի դիվերսիֆիկացումը եւ կարագացնի աճը»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG