Մատչելիության հղումներ

Ալիեւ. «Անջատողականները դժվար թե կամովին ազատեն տարածքները»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այսօր Բաքվում տեղի ունեցող ՎՈւԱՄ կազմակերպության գագաթնաժողովում կարծիք է հայտնել, որ «մինչեւ ՎՈւԱՄ֊-ի անդամ երկրները չհզորանան` անջատողականները կամովին չեն ազատի գրավյալ տարածքները»:

Ալիեւը հայտարարել է, որ ՎՈւԱՄ-֊ի պետությունների գլխավոր հիմնախնդիրը անջատողական շարժումներն են երեք երկրներում՝ Ադրբեջանում, Վրաստանում եւ Մոլդովայում, որոնց տարածքային ամբողջականությունը խախտված է:

«Եթե մենք չստեղծենք հզոր պետություններ, հզոր տնտեսություն, հզոր ռազմական ներուժ, հազիվ թե անջատողական ուժերը կամովին ազատեն իրենց կողմից գրավված տարածքները»,֊ - ասել է Ալիեւը:

Այս առումով նա կարեւոր է համարել ՎՈւԱՄ-֊ի պետությունների ջանքերի համախմբումը՝ կապված ՄԱԿ֊-ի Անվտանգության խորհրդում «սառեցված հակամարտությունների» հարցի քննարկման հետ, հաղորդում է ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ-֊ը:

Ալիեւը նաեւ համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանը կդառնա ՎՈւԱՄ֊-ի եւ Եվրոպայի «հուսալի էներգետիկ գործընկեր»:

«Այս տարվանից Ադրբեջանը դարձել է գազ արտահանող երկիր՝ այսօր Վրաստանի գազի 70-֊75 տոկոսը մատակարարվում է Ադրբեջանից: Մինչեւ տարեվերջ մենք կսկսենք գազ մատակարարել նաեւ Թուրքիային եւ Հունաստանին»,֊ - հայտնել է Ալիեւը:

ՎՈւԱՄ-֊ը, որի երկրորդ գագաթնաժողովն այսօր բացվել է Բաքվում, միավորում է Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան եւ Մոլդովան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG