Մատչելիության հղումներ

111-ամյա ճապոնացին աշխարհի ամենատարեց տղամարդն է ճանաչվել


111-ամյա ճապոնացի ինժեներ Տիմոձի Տանաբեն պաշտոնապես ճանաչվել է աշխարհի ամենատարեց տղամարդը:

Տանաբեն, ով հաճախ է ասում, թե իր երկարակեցության գաղտնիքը ալկոհոլից խուսափելն է, Գինեսի ռեկորդների գրքում ընդգրկվելու մասին հավաստագիր է ստացել երկուշաբթի օրը:

Տիմոձի Տանաբեն հարավային Կյուսյու կղզու Միաձակի նահանգից է: Նա ծնվել է 1895 թվականի սեպտեմբերի 18-ին` ավելի վաղ, քան Ճապոնիան սկսեց նշանակալի դեր խաղալ համաշխարհային ասպարեզում, Ավստրալիան անկախացավ եւ Ռայթ եղբայրները ստեղծեցին առաջին ինքնաթիռը:

«Այստեղ որեւէ առանձնահատուկ բան չկա», - ասել է Տանաբեն, - «Պարզապես ես շատ երկար եմ ապրել»:

Տանաբեն սնվում է առավելապես բանջարեղենով եւ շատ քիչ է օգտագործում ճարպոտ սնունդ:

Տանաբեից առաջ ամենատարեց տղամարդը 115-ամյա Մերկադո դել Տորոն էր` Պուերտո Ռիկոյից, ով մահացել է այս տարվա հունվարի 24-ին:

Ճապոնացի է նաեւ աշխարհի ամենատարեց կինը` 114-ամյա Յոնե Միանգավան, ով նույնպես ապրում է Կյուսյու կղզում:

Ճապոնիայի կառավարության տվյալներով, 28 հազար ճապոնացիներ, որոնց մեծ մասը` կանայք, ապրել են առնվազն 100 տարի:

Ճապոնացիների երկարակեցությունը հաճախ կապում են երկրի համար ավանդական առողջ սնունդ օգտագործելու հետ:

Միաժամանակ, «Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, Ճապոնիայում հասունանում է ժողովրդագրական ճգնաժամ, քանի որ այն նաեւ ամենացածր ծնելիությունն ունեցող երկրներից է, եւ տարեցտարի բնակչության համամասնությունը փոխվում է հօգուտ տարեցների:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG