Մատչելիության հղումներ

logo-print
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր Բաքվում հայտարարել է, թե իր երկիրը գտնում է, որ ՎՈՒԱՄ֊-ը «կայացած կազմակերպություն է, որի անդամները միասնական դիրքորոշում ունեն բոլոր հարցերում»:

Նրա վկայությամբ՝ ՎՈՒԱՄ-֊ի անդամ երկրների՝ Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի եւ Մոլդովայի, արտգործնախարարներն այսօր Բաքվում քննարկել են այդ նույն երկրների ղեկավարների վաղը կայանալիք հանդիպման օրակարգը:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ-֊ը, այսօրվա հանդիպման ընթացքում համաձայնեցվել է միջազգային կառույցներում ՎՈՒԱՄ֊-ի անդամ երկրների փոխգործակցության, կազմակերպության բյուջեի եւ խորհրդանիշերի հարցերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG