Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանը ազատվել է Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից


Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանն այսօր հրամանագիր է ստորագրել նախագահության թեկնածու Բակո Սահակյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից ազատելու մասին:

Լեռնային Ղարաբաղի նախագահի մամլո քարտուղարի պաշտոնակատարի փոխանցմամբ, հրամանագրի ստորագրման համար Արկադի Ղուկասյանը հիմք է ընդունել Ընտրական օրենսգրքի դրույթները:

Նախագահի նույն հրամանագրով Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունները դրվել են ծառայության տնօրենի առաջին տեղակալ Վիկտոր Քոչարյանի վրա:

Ինչպես հայտնի դարձավ «Ազատություն» ռադիոկայանին, Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնին հավակնող մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա` փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը, ընտրությունների կապակցությամբ արձակուրդ է վերցրել:

Ղարաբաղում նախագահական ընտրությունները նախատեսված են հուլիսի 19-ին:


Կարինե Քալանթարյան, Ստեփանակերտ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG