Մատչելիության հղումներ

Մոսկվան արտասահմանցիների համար աշխարհի ամենաթանկ քաղաքն է: Այդ են վկայում «Մերսեր» ընկերության կողմից 143 քաղաքներում անցկացված հետազոտությունների արդյունքները:

Երկրորդ տեղում է Լոնդոնը, երրորդում՝ Սեուլը: Հետազոտված քաղաքներից ամենաէժանը Պարագվայի մայրաքաղաք Ասունսիոնն է:

Աշխարհի ամենաթանկ քաղաքների տասնյակում են Տոկիոն, Հոնկոնգը, Կոպենհագենը, Ժնեւը, Օսական, Ցյուրիխը եւ Օսլոն: Հյուսիսային Ամերիկայում ամենաթանկ քաղաքը Նյու ֊Յորքն է, որին հետեւում է Լոս Անջելեսը:

Եվրոպայի ամենաէժան քաղաքը Սոֆիան է:

Աշխարհի ամենաթանկ համբուրգերը կարելի է ճաշակել Կոպենհագենում, իսկ ամենաէժանը՝ Պեկինում: Ամենաթանկ սուրճը կարելի է խմել Մոսկվայում, իսկ ամենաէժանը՝ Բուենոս Այրեսում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG