Մատչելիության հղումներ

Իրանը պատրաստվում է մեկ միլիարդ դոլար ներդնել Վրաստանում


Իրանցի գործարարները նախատեսում են այս տարի մեկ միլիարդ դոլար ներդնել Վրաստանի տնտեսությունում: Այդ մասին հայտարարել է Իրանում Վրաստանի դեսպան Լեւան Ասաթիանին:

«Իրանի շուկան շատ հետաքրքիր է Վրաստանի համար: Այն մեծ երկիր է` 70-միլիոնանոց բնակչությամբ», - շեշտել է դեսպանը:

«Կովկասպրես» գործակալության փոխանցմամբ, Լեւան Ասաթիանին հայտնել է նաեւ, որ Վրաստանը եւ Իրանը բանակցություններ են վարում տրանսպորտային բնագավառում միմյանց համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու վերաբերյալ համաձայնագիր կնքելու շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG