Մատչելիության հղումներ

Այսօրվանից Եվրամիության սահմանից կարելի է անարգել անցկացնել 10 հազար եվրոյից ոչ ավելի


Այսօրվանից Եվրամիության սահմանից առանց հայտարարագրի կարելի է անցկացնել ոչ ավելի, քան 10 հազար եվրո:

Այդ գումարը գերազանցող կանխիկ միջոցները անհրաժեշտ է նշել մաքսային հայտարարագրում, ընդ որում, մաքսային ծառայությունները իրավունք են ստանում բացատրություն պահանջել, թե ինչու է ներկրվում կամ դուրս բերվում գումարը:

Այն գումարները, որոնք գերազանցում են 10 հազար եվրոն եւ չեն հայտարարագրվել, առգրավվելու են:

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը պարզաբանել է, որ այս կանոնները վերաբերում են ինչպես Եվրամիության, այնպես էլ այլ երկրների քաղաքացիներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG