Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դեմ չէ, որ Ռուսաստանը ԱՄՆ֊-ի հետ համատեղ օգտագործի Գաբալայի ռադարային կայանքը: Այդ մասին նա ասել է «Նիքքեյ» ճապոնական թերթում այսօր տպագրված հարցազրույցում:

«Երբ ես նախագահ Պուտինից առաջարկ ստացա ռադարի համատեղ օգտագործման վերաբերյալ, ես միանգամից դրական պատասխան տվեցի, քանզի դա հիմք կդառնա թե' Ռուսաստանի, թե' ԱՄՆ-֊ի հետ համագործակցության համար: Այդ որոշումը հիմնված է երկարաժամկետ ռազմավարական շահերի վրա»,֊ - նշել է Ալիեւը:

ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ-֊ի վկայությամբ՝ Ալիեւը հավաստել է, որ «դա Իրանի հետ կապված խնդիրներ չի հարուցի, քանի որ խոսքը օտարերկրյա զորքերի տեղակայման մասին չէ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG