Մատչելիության հղումներ

logo-print

Հունաստանի նախագահը պետական այցով կժամանի Հայաստան


Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասը տիկնոջ` Մեյ Պապուլիայի հետ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով հունիսի 26-28-ը պետական այցով կժամանի Հայաստան:

Նախագահի մամլո գրասենյակը փոխանցում է նաեւ, որ Հունաստանի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում կլինեն Հունաստանի ներքին գործերի, հանրային կառավարման եւ ապակենտրոնացման նախարար Պրոկոպիս Պավլոպուլոսը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Թեոդորոս Կասիմիսը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, գործարարներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG