Մատչելիության հղումներ

logo-print
Նորակազմ կառավարության առաջին նիստի օրը կառավարության շենքի մոտ բողոքի ցույցի էին հավաքվել մայրաքաղաքի իրացվող տարածքների բնակիչները, որոնց վարչապետը դեռ նախընտրական շրջանում ընդունելություն էր խոստացել:

Նոր կառավարություն անդրանիկ նիստը վարել է վարչապետ Սերժ Սարգսյանը: Նա ասել է, որ կառավարությունը «քիչ ժամանակ ունի իր աշխատանքի արդյունավետությունն ապացուցելու համար», քանի որ ընդամենը 8 ամիս անց կայանալիք նախագահական ընտրություններից հետո կառավարությունը պիտի հրաժարական տա:

Վարչապետը ասել է նաեւ, որ կառավարության գործունեւության ծրագիրը հաստատվելու է կառավարության հաջորդ նիստին եւ մինչեւ հունիսի վերջը ներկայացվելու է Ազգային ժողովի քննարկմանը:

Իսկ կառավարության շենքի մոտ հավաքվել էին տասնյակ ցուցարարներ` Երեւանի իրացվող տարածքների բնակիչներից:

«Քանի որ նախընտրական պայքար էր գնում, մենք հույս ունեցանք, որ վարչապետը իր խոստումը կկատարի», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Սեփականության իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Վաչագան Հակոբյանը: - «Բայց արդեն երկու ամիս անցավ, մարդիկ հուսահատվեցին, եւ մեր կազմակերպության խորհուրդը որոշեց դուրս գալ փողոց: Մենք էլի կստիպենք, որ վարչապետը մեզ ընդունի: Ավելի լավ կլինի, որ վարչապետը ինքը անձամբ մեզ ասի. խոսք է տվել` անելո՞ւ է, թե՞ոչ: Որպեսզի մենք իմանանք, թե ինչ ճանապարհով պայքարենք մեր իրավունքները վերականգնելու համար»:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG