Մատչելիության հղումներ

Հունիսի 19-ին Բաքվում տեղի կունենա ՎՈւԱՄ-ի գագաթնաժողովի երկրորդ նիստը


Բաքվի «Գյուլիստան» պալատում հունիսի 19-ին կայանալիք ՎՈւԱՄ-ի գագաթնաժողովի երկրորդ նիստին մասնակցելու են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, Ուկրաինայի նախագահ Վիկտոր 3ուշչենկոն եւ Մոլդովայի վարչապետ Վասիլի Տարլեւը:

Ադրբեջանական day.az լրատվական գործակալության փոխանցմամբ, նիստին հյուրի կարգավիճակով մասնակցելու հրավեր են ստացել Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին, Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսը, Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն, Բուլղարիայի փոխնախագահ Անգել Մարինը, մի շարք երկրների արտգործնախարարությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Եվրահանձնաժողովի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի Խորհրդի, ՄԱԿ-ի, Իսլամական երկրների համագումարի, Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության, ՆԱՏ0-ի եւ միջազգային այլ կառույցների պատվիրակներ:

Ըստ պարբերականի, գագաթնաժողովի շրջանակներում տեղի կունենան նաեւ ՎՈւԱՄ-ԱՄՆ եւ ՎՈւԱՄ-Ճապոնիա ձեւաչափերով հանդիպումներ:

Բաքվում կայանալիք գագաթնաժողովի ավարտին Ադրբեջանը ՎՈւԱՄ-ի նախագահությունը փոխանցելու է Ուկրաինային:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG