Մատչելիության հղումներ

logo-print
ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար, Նոբելյան մրցանակի դափնեկիր Քոֆի Անանը նշանակվել է Աֆրիկայի Կանաչ հեղափոխության դաշինքի նախագահ: Այդ մասին հաղորդվել է Աֆրիկայի հիմնախնդիրներին նվիրված Համաշխարհային տնտեսական համաժողովի ընթացքում, որը գումարվել է հարավաֆրիկյան Քեյփթաուն քաղաքում:

Անանի ղեկավարած կազմակերպությունը միավորում է Աֆրիկայի երկրների կառավարությունների եւ գործարար շրջանակների, ինչպես նաեւ բարեգործական կառույցների առաջնորդներին եւ կոչված է նպաստել գյուղատնտեսության զարգացմանը, ինչը թույլ կտա հաղթահարել մայրցամաքը պատուհասած սովը:

Աֆրիկայի ենթասահարյան տարածաշրջանում պարենի արտադրության անկում է գրանցվել, ինչի հետեւանքով ներկայումս թերսնվում է շուրջ 200 միլիոն մարդ:

«Մենք չենք կարող հաղթահարել սովը, եթե չզարգացնենք գյուղատնտեսությունը, մենք պարտավոր ենք գործնական լուծումներ գտնել մեր ժողովրդին այս աղքատությունից փրկելու համար», - Քեյփթաունում ասել է Քոֆի Աննանը եւ հույս հայտնել, որ առաջիկա 10 - 20 տարիների ընթացքում Աֆրիկայում կհաջողվի կրկնապատկել եւ նույնիսկ եռապատկել գյուղատնտեսական արտադրությունը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG