Մատչելիության հղումներ

logo-print

Պուտինը եւ Էրդողանը զրուցել են հեռախոսով


Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հեռախոսով քննարկել են Սեւծովյան տնտեսական համագործակցության 15-ամյակին նվիրված գագաթնաժողովին վերաբերող հարցեր:

Հոբելյանական գագաթնաժողովը գումարվելու է հունիսի 25-ին Ստամբուլում: Ըստ «Ռեգնում» գործակալության, թուրքական մամուլը հաղորդում է, որ Թուրքիայի իշխանությունները հրավեր են փոխանցել Համագործակցության անդամ բոլոր երկրների ղեկավարներին:

1992 թվականին ստեղծված Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը կոչված է նպաստել տարածաշրջանի երկրների համագործակցությանը առեւտրի, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, գիտության եւ տեխնիկայի, գյուղատնտեսության, բնապահպանության, զբոսաշրջության եւ այլ բնագավառներում:

Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամներ են Հայաստանը, Ալբանիան, Բուլղարիան, Հունաստանը, Վրաստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Ռումինիան, Թուրքիան եւ Ուկրաինան:

Եվս 13 երկիր՝ Ավստրիան, Բելառուսը, Խորվաթիան, Չեխիան, Եգիպտոսը, Ֆրանսիան, Գերմանիան, Իսրայելը, Իտալիան, Լեհաստանը, Սլովակիան, Թունիսը եւ ԱՄՆ-ը, ունեն դիտորդի կարգավիճակ:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG