Մատչելիության հղումներ

Այսօր Ախալքալաք են այցելել «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի (ՀՄԿ) գլխավոր գործադիր տնօրեն դեսպան Ջոն Դանիլովիչը, Վրաստանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Տրաֆտուն, Վրաստանում ՀՄԿ-ի ծրագրի տնօրեն Լուշա Շարիձեն:

«Ա-Ինֆո» գործակալության վկայությամբ, հյուրերը ուղղաթիռով անցել են ՀՄԿ-ի ծրագրերում ներառված ճանապարհների վրայով, ապա հանդիպել են Ախալքալաքի սակրեբուլոյի անդամների հետ եւ ներկայացրել ծրագիրը:

«Հազարամյակի մարտահրավեր» ծրագրով նախատեսվում է նորոգել Թբիլիսի - Ծալկա - Նինոծմինդա - Բավրա եւ Կարծախ - Նինոծմինդա ճանապարհները:

Ծրագրի իրականացման համար նախատեսված է 300 միլիոն դոլար, որից 100 միլիոնը արդեն հատկացվել է:

Շինարարական աշխատանքները կսկսվեն այս տարվա հուլիսին եւ կավարտվեն մինչեւ 2011 թվականը:

Հանդիպման ժամանակ հավանության է արժանացել Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Համլետ Մովսիսյանի առաջարկը, որպեսզի կատարվելիք աշխատանքներում ընդգրկվեն տեղացիները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG