Մատչելիության հղումներ

logo-print

Հունիսի 14-ը արյան դոնորների միջազգային օրն է


Դոնոր բառը լատիներենից թարգմանաբար նշանակում է նվիրել: Ժամանակակից բժշկության մեջ դոնորների մեծ պակաս է զգացվում: «Բազմաթիվ մարդիկ` այդ թվում երեխաներ, ամեն տարի կարող են փրկվել, եթե ժամանակին կարողանանք գտնել այն արյունը, որ անհրաժեշտ է նրանց», - ասում են բժիշկները:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն, եվրոպական 52 երկրներից միայն 24-ն են, որ ունեն 100 տոկոսանոց անվճար կամավորներ, ովքեր պատրաստ են արյուն տրամադրել դրա կարիքն ունեցողներին:

Այս տարի միջազգային բժշկական կազմակեպությունները արյան դոնորների միջազգային օրը նվիրել են մայրությանը`«Ապահով արյուն, ապահով մայրություն» նշանաբանով: Ամեն տարի աշխարհում 500 000 մայրեր մահանում են. ծննդաբերության ընթացքում արյուն է պետք լինում, իսկ համապատասխան արյուն չկա:

Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Սեւակ Ավագյանի խոսքերով, նոր դոնորներ ներգրավելու խնդիր ունի նաեւ Հայաստանը:

Իր 6-ամյա գործունեության ընթացքում Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր բարեգործական հիմնադրամը ձեռք է բերել 12 հազար դոնոր: Ի դեպ կենտրոնի առաջին դոնորը եղել է առաջին տիկին Բելլա Քոչարյանը: Պարոն Ավագյանի խոսքերով, դոնորների թիվը ամեն տարի ավելանում է 1500-ից մինչեւ 2000-ով: Կա տարիքային սահմանափակում. դոնոր կարող են դառնալ 18-ից մինչեւ 55 տարեկանները:


Անի Թադեւոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG