Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանական կողմը ողջունում է Իսպանիայի արտգործնախարարի առաջարկությունը


Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ընկերակցության նախագահ Ռամիզ Միրզոեւը ողջունել եւ շնորհակալությամբ ընդունել է Իսպանիայի արտգործախարար Մորատինոսի առաջարկը` Եվրոպայի 2008 թվականի առաջնության ընտրական փուլի երկու հանդիպումները Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականների միջեւ Իսպանիայում անցկացնելու մասին:

ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսը առաջարկը հնչեցրել էր այս ամսվա սկզբին, երբ այցով ժամանել էր տարածաշրջան:

Հայաստանը պնդում է, որ հանդիպումներն անցկացվեն Բաքվում եւ Երեւանում, մինչդեռ Ադրբեջանը կտրականապես դեմ է դրան:

Հանդիպումներն իրենց խաղադաշտերում անցկացնելու առաջարկություններ են արել նաեւ Ուկրաինան, Ավստրիան, Շվեյցարիան:

Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականների միջեւ երկու հանդիպումների անցկացման վայրի մասին վերջնական որոշումը կընդունվի հունիսի 22-ին ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG