Մատչելիության հղումներ

Սափրագլուխը հրաժարվել է իր ցուցմունքներից


Ապրիլի կեսերին Մոսկվայում 46-ամյա Կարեն Աբրահամյանի սպանության համար ձերբակալված` Կիսելյովի անվան սրբանկարչության դպրոցի ուսանող Արթուր Ռինոն օրերս հրաժարվել է մի քանի շաբաթ առաջ տված ցուցմունքից, թե ընկերոջ` Ռուսաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական համալսարանի ուսանող Պավել Սկաչեւսկու հետ գազանաբար սպանել է մի քանի տասնյակ մարդու:

Այնուհանդերձ, ինչպես տեղեկացնում է ռուսաստանյան «Վրեմյա նովոստեյ» պարբերականը, քննությունը պարզել է անչափահաս սափրագլուխի առնչությունը 22 հանցագործությունների, որոնց հետեւանքով տուժածներից միայն մեկին է հաջողվել կենդանի մնալ:

Նույն պարբերականի մայիսի 28-ի հրապարակման համաձայն, Մոսկվայի հարավ-արեւմտյան շրջանի դատախազությունում քննվող գործի շրջանակներում տված ցուցմունքներում 17-ամյա Ռինոն մանրամասնորեն պատմել էր, թե ինչպես է «մահապատիժներ ի կատար ածել» եւ «քաղաքը մաքրել»` 2006 թվականի օգոստոսից ի վեր սպանելով 37 մարդու:

Ռուսաստանի իրավապահ մարմինները, սակայն, հաջորդ օրն իսկ հերքել էին այդ տեղեկատվությունը, հայտնելով, որ գործը դեռ քննության մեջ է, եւ դեռ վաղ է ասել` սպանությունը երիտասարդները կատարել են ազգայի՞ն հողի վրա, թե՞ թալանի նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG