Մատչելիության հղումներ

Նախկին արտգործնախարար Արզումանյանի կինը սպասում է վարչապետի հետ հանդիպմանը


Անցած ամիս «փողի լվացման» մեղադրանքով ձերբակալված Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի կինը` Մելիսա Բրաունը, երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ սպասում է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը:

Մելիսա Բրաունի, Աժ-ի նախկին խոսնակ Բաբկեն Արարքցյանի, խորհրդարանի նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանի եւ իրավապաշտպան Վարդան Հարությունյանի ստորագրությամբ նամակ է հղվել Հայաստանում հավատարմագրված դիվանագետներին եւ միջազգային կառույցների ներկայացուցիչներին:

«Խնդրում ենք, որ մեզ ընդունեն, զրուցենք, եւ որ նրանք Ալիկին [Ալեքսանդր Արզումանյանին] ճանաչեն որպես քաղբանտարկյալ», - ասաց Մելիսա Բրաունը:

Նամակի հեղինակները հիմնավորում են իրենց կարծիքը. - «Մի հիմնավորումը այն է, որ Ալեքսանդր Արզումանյանը անցած տարվա աշնանը հիմնադրեց «Անհնազանդության շարժումը» եւ ակտիվ «փողոցային պայքարի» ջատագովներից էր: Երկրորդ հիմնավորումն այն է, որ նախորդ իշխանությունների օրոք ինքը ուներ Ղարաբաղի հարցի լուծման խաղաղ տարբերակ, որը չկարողացան անցկացնել Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը: Եվ այդ տարբերակի հետեւանքով էր, որ նրանք պարտվեցին եւ ստիպված եղան հրաժարական տալ»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ընդունել է Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի գործը, որով վիճարկվում է նրան ապօրինի կալանքի տակ պահելու, մտացածին մեղադրանքով անհիմն կալանավորելու հարցը:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG