Մատչելիության հղումներ

Շիմոն Պերեսը ընտրվեց Իսրայելի նախագահ


Իսրայելի նախկին վարչապետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Շիմոն Պերեսը այսօր ընտրվել է երկրի նոր նախագահ:

«Ռոյթերզ» գործակալության վկայությամբ, Պերեսը ընտրվել է Քնեսեթում անցկացված ընտրությունների երկրորդ փուլում, որտեղ նրա թեկնածությունը միակն էր: Խորհրդարանի 120 պատգամավորներից նախկին վարչապետի օգտին քվեարկել են 86-ը:

Նախկին վարչապետի երկու մրցակիցները հետագա պայքարից դուրս էին մնացել ընտրությունների արդեն առաջին փուլում:

Շիմոն Պերեսը ծնունդով Լեհաստանից է եւ ներգաղթել է մինչեւ Իսրայելի պետականություն ձեռք բերելը:

Որպես վարչապետ նա պաշտոնավարել է երկու անգամ` 1984-86 թվականներին, ապա 1995-ին` Իցհակ Ռաբինի սպանությունից հետո:

Իսրայելի նախկին նախագահ Մոշե Կացավը, ում պաշտոնավարման յոթնամյա ժամկետը սպառվել է, մեղադրվում է բռնաբարության եւ սեռական հետապնդման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG